Հիթրոուում զբոսաշրջիկների մեջ կարթնացնեն ոճի զգացումը

Հիթրոու օդանավակայանի Տերմինալ 2-ում, որն այժմ պատրաստվում է բացմանը, ուղևորներին կտրամադրեն ամենատարբեր բարձրակարգ  ծառայություններ: Դրանցից առավել անսովորը խոստանում է դառնալ անձնական ոճաբան-շոփերի ծառայությունները և անհատական հանդերձարանի տրամադրումը: Արդարության համար հարկ է նշել, որ ոճաբանի ծառայություններ արդեն մատուցվում են օդանավակայանի այլ տերմինալներում:

Heathrow

Ոճի խորհրդատուները նախատեսված են ճանապարհորդներին գնումների ժամանակ ուղեկցելու և հագուստ ընտրելու հարցում խորհուրդներ տալու  համար: Ոճաբանի խորհրդատվությունը կարելի է ամրագրել նախապես կամ, եթե շոփերը ազատ լինի, վերցնել օդանավակայան հասնելուն պես: Նման ծառայություն ներդնելու գաղափարը իզուր չի ծագել. Հիթրոուում խանութները և բուտիկները բավական շատ են, ընդհանուր առմամբ այստեղ հաշվվում է ավելի քան 300 առևտրային կետ:

 Heathrow

Նորացված տերմինալում հայտնի ապրանքանիշերից կլինեն Harrods-ը, Paul Smith-ը, Burberry-ն, Bvlgar-նi, Bottega Veneta-ն, Hugo Boss-ը, Cath Kidston-ը և John Lewis-ը: Տերմինալ 2-ը վերանորոգման համար փակել են 2009 թվականին: Նրա բացումը նախատեսվում է հունիսի 4-ին, որին ներկա կլինեն բրիտանական թագուհին և Էդինբուրգի դուքսը: Բացումից հետո տերմինալը կարող է ընդունել տարեկան մինչև 15.8 միլիոն ուղևոր:

You might also like