Ուղևորները նախընտրում են չօգտվել Հիթրոու օդանավակայանից տեղփոխվելու համար, քանի որ մի տերմինալից մյուսին անցումը տևում է մոտ մեկուկես ժամ:
Բայց շուտով այս իրավիճակը կփոխվի: Տերմինալ 2-ը` Queen Terminal-ը, որը բացվել է Բրիտանիայի թագուհու կողմից 1955 թվականին, անցած տարի փակվել է վերանորոգման համար և արդեն այս տարվա հունիսի 4-ին իր դռները կբացի ուղևորների առջև:
Տերմինալը տուն կդառնա 25 000 մարդ աշխատակազմի և 23 ավիաընկերության համար, որոնք ընդգրկված են Star Alliance-ում. գրում է Business Traveller-ը: