Գեթվիկ օդանավակայանում ուղևորները կարող են տեսնել ջինի պատրաստման գործընթացը

Ջինի սիրահարների համար ստեղծվել է ևս մեկ առիթ Լոնդոն այցելելու համար․ Գեթվիկ օդանավակայանի տարածքում կբացվի գործարան այդ ալկոհոլային ըմպելիքի պատրաստման համար։

the nicholas culpeper gatwick

The Nicholas Culpeper հաստատության այցելուներին, որն անվանակոչվել է՝  ի պատիվ  անգլիացի դեղագործի և բուսաբանի, առաջարկում են հետևել ըմպելիքի թորման գործընթացին։  Այնուհետև բոլոր ցանկացողները կարող են մոտենալ խանութ և գնել Գեթվիկում արտադրված ջինը կամ պատվիրել ջինով կոկտեյլ բարում, որտեղ նաև մատուցվում է սնունդ։

the nicholas culpeper gatwick

Խանութ-բարը գտնվում է Գեթվիկի Հյուսիսային տերմինալում։ The Nicholas Culpeper-ի ստեղծողները անհամբերությամբ սպասում են նրա բացմանը և ցանկանում տեսնել ճանապարհորդների արձագանքը օդանավակայանի համար նման անսովոր հաստատության հանդեպ։

You might also like