Անվճար ինտերնետ՝ Դուբլինի օդանավակայանում

Դուբլինի միջազգային օդանավակայանում Wi-Fi-ի միջոցով մուտքը դեպի ինտերնետ դարձել է անվճար և անսահմանափակ: Օգտվել դրանից կարող են բոլոր ցանկացողները: Ինչպես հայտնում է Trans-Port պորտալը՝ Իռլանդիայի մայրաքաղաքի օդանավակայանում Wi-Fi-ը հայտնվել է դեռևս 2011 թվականի դեկտեմբերին, բայց այցելուները դրա դիմաց օրական վճարում էին մեկ եվրո:

Մինչև այսօր այդ ծառայությունից օգտվել է միլիոնից ավել մարդ: Այժմ ինտերնետը դարձել է առանց վճարի  և ինֆորմացիայի ներբեռման և տեղափոխման ծավալի սահմանափակման: Ավելին, օգտագործողին նույնիսկ անհրաժեշտ չէ գրանցվել:

You might also like