American Airlines ավիաընկերությունը հայտարարել է այն մասին, որ ներքին չվերթների ժամանակ բիզնես դասի և առաջին դասի ուղևորները հնարավորություն կունենան նախօրոք ընտրել ճաշացանկը: Կարելի է ընտրել ցանկալի հիմնական ուտեստը. այդ կերպ հաճախորդները կխուսափեն այն իրավիճակներից, ինչպիսիք են՝ «ձուկը վերջացել է, մնացել է միայն հավը»: Բացի դրանից, նոր ծառայությունը առաջարկում է ուտեստների ընդլայնված ցանկ՝ բոլոր ստանդարտներին համապատասխան. հայտնում է Travel.ru-ն:
Սկզբի համար ծառայությունը կգործի Նյու Յորքից Լոս Անջելես և Դալլաս չվերթների ժամանակ: Նոյեմբերի 15-ից այն կտարածվի նաև Նյու Յորք-Սան Ֆրանցիսկո և Չիկագո-Լոս Անջելես չվերթների վրա: Եկող տարվա ապրիլից անալոգային ծառայությունը կգործի նաև մյուս ներքին չվերթների համար նույնպես, իսկ երեք ամիս հետո՝ բոլոր միջազգային չվերթների ժամանակ: Սննդի ընտրությունը պետք է լինի 1-30 օրերի ընթացքում՝ մինչև կայքում նշված չվերթի ժամանակի ավարտը: