Օդանավակայաններում կհայտնվեն քնելու համար հարմար տեղեր
Գյուտը դեռևս շտկումների կարիք ունի, բայց առաջին պարկուճները մտադիր են տեղադրել Եվրոպայի մի քանի օդանավակայաններում արդեն այս տարի։
Սլովենիայի դիզայներները, գործարարներն ու ճանապարհորդները ստեղծել են հատուկ պարկուճներ քնի համար, որոնք կտեղադրեն եվրոպական օդանավակայաններում։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով Fox News պորտալին։ Հայեցակարգի համաձայն՝ արտաքինից Airpods մոդուլները նման կլինեն ֆուտուրիստական դրեգստերների (արագություն զարգացնող մրցավազքային ավտոմեքենաներ)։ Ներսում ճանապարհորդները կարող են լիցքավորել հեռախոսը, միանալ համացանցին Wi-Fi-ով և ֆիլմ դիտել։
Բացի այդ, զբոսաշրջիկները հնարավորություն կունենան հետևել դրսում կատարվող ամեն ինչին՝ չնայած նրան, որ քնասենյակները լիովին ձայնամեկուսացված են։ Պարկուճը ավտոմատ կերպով ազդանշան կհաղորդի այն մասին, որ ուղևորը արդեն պետք է գնա թռիչքի։