Օդանավակայաններում կերակրող մայրերը կարող են իրենց հանգիստ զգալ

ԳՈՎԱԶԴ

travel pillow✈ Օդանավում ամենաանհրաժեշտ իրը
ՓՉՈՎԻ ԲԱՐՁԻԿ AIR PILLOW FOR TRAVEL
Արժեքը՝ $1.89 | Մանրամասն՝ այստեղ

Այժմ կերակրող մայրերը անհարմարություն չեն զգա երեխային կրծքով կերակրելիս։ Հաճախ կերակրող մայրերի համար դժվար է գտնել մեկուսի վայր, որպեսզի կերակրեն իրենց փոքրիկներին օդանավակայանում։ The Burlington  կենցաղի և երեխայի խնամքի ընկերությունը որոշել է ընդունել մարտահրավերը և հովանավորել կերակրող մայրերի համար չորս հատուկ խցիկների տեղադրումը Նյու Յորքի օդանավակայաններում․ մեկը Քենեդու օդանավակայանի  JetBlue տերմինալում, երկուսը՝ Նյու Արկսկի միջազգային օդանավակայանում, և մեկը՝  La Guardia օդանավակայանում։

The Burlington

Այդ խցիկները, որոնք հիշեցնում են արկղեր կամ մինի սենյակներ, նախատեսված են կրծքով կերակրման մշակույթը տարածելու համար։ Խցիկի մակերեսը  1,2մ х 2,4մ է, յուրաքանչյուրը ունի երկու նստարան, և էլեկտրական վարդակ։ Դռները ամուր փակվում են, ինչը երաժ[ավորում է կրծքով կերակրման գործընթացի ինտիմությունը։ Սենյակը բավականին ընդարձակ է, որտեղ կարող է տեղավորվել  4  հոգուց բաղկացած ընտանիք՝ ուղեբեռով։

The Burlington
Օդանավակայաններում պտույտներ չկատարելու համար մայրիկները կարող են պարզել կա մոտակայքում ազատ խցիկ, թե ոչ՝ օգտվելով  Apple-ի համար նախատեսված հավելվածից, որը հունիսից հասանելի կլինի նաև  Android-ի համար։ «Օդանավակայանը սթրեսային և աղմկոտ վայր է։ Մենք ցանկանում ենք մայրերին տալ մաքուր և հարմարավետ տարածք, որտեղ նրանք կարող են կատարել իրենց մայրական պարտավորությունը»-նշել է նախագծի մենեջերներից մեկը։ Խցիկների պաշտոնական բացումը տեղի է ունեցել Մայրերի օրը։

You might also like