Տուրիստական նորությունները շարունակում է օգնել իր ընթերցողներին ոչ միայն հավաքել ճամպրուկն ու մատչելի ուղղություն ընտրել, այլև իրազեկվել տարբեր երկրներում տարածված զբոսաշրջային խաբեբայություններից, իրազեկվել, ասել է թե պաշտպանվել դրանցից: Նախոորդ անրադարձում մենք ներկայացրինք Թայլանդում տարածված ջեմ-հնարքները և հորդորեցինք չգնել թանկարժեք քարեր այս երկրում, այսօր հերթը բատիկ-հնարքներինն է, որոնք մասնավորապես տարածված են Ինդոնեզիայի Ջակարտա քաղաքում: Այսպիսով…
Բատիկ-հնարք. Ջակարտա, Ինդոնեզիա
Ջակարտան հայտնի է իր դեկորատիվ – կիրառական արվեստներով, բայց զգուշացեք. այստեղ շատ են խաբեբաները, ովքեր պատրաստ են վաճառել Ձեզ ցանկացած բարդության պատենդ: Ականատեսի խոսքերով՝ դա տեղի է ունենում հետևյալ կերպ. խանութում զբոսաշրջիկին մոտենում են լավ հագնված մարդիկ: Նրանք պատմում են այն մասին, որ ֆինանսավորում են մեծ պատկերասրահի, որը նաև զբաղվում է արվեստի գործերի վաճառքով: Այնուհետև կեղծարարը առաջարկում է մասնակցել և տեսնել նկարները, որոնք պատահաբար հայտնվել են նույն փողոցում, որտեղ որ Դուք եք: Հենց այնտեղ էլ կփորձեն Ձեզ վաճառել կեղծ ապրանք: Աշխատեք չհավատալ խարդախներին և նկարներ գնել միայն հատուկ մասնագիտացված խանութներից: Այս խաբեբայությունը լինում է ամեն օր և ամբողջ Ասիայում:
Զբոսաշրջիկը կանչում է Տուկ-տուկ կամ տաքսի ինչ-որ տեղ գնալու համար, տեղ հասնելուց հետո վարորդը պահանջում ե մեծ գումար, որը չտալ հնարավոր չէ, քանի որ զբոսաշրջիկին շրջապատում են վարորդի ընկերները՝ պատրաստ պաշտպանելու նրան: Որպեսզի չհայտնվեք նման իրավիճակներում, անհրաժեշտ է նախօրոք նրա հետ գին պայմանավորվել և ճշգրիտ նկարագրել երթուղին, այլապես նա իրավունք ունի Ձեզնից պահանջել իր մտքին եկած ցանկացած գումար: Եթե Դուք ցանկանում եք մի քանի տեղ այցելել, ապա վարորդին նախապես ասեք, թե որտեղ և որքան ժամանակով եք Դուք կանգ առնելու: «Մենք գին էինք պայմանավորվել Չայնաթաուն գնալու համար, սակայն երբ հասանք այնտեղ, նա կրկնակի գին պահանջեց», – գրում է բարկացած զբոսաշրջիկներից մեկը, ով ընդհարվել է վարորդի հետ: «Դա սարսափելի է, երբ հասկանում ես, որ նա կարող է վնասել քեզ»,- ավելացնում է մյուսը: