Թռիչքի ընթացքում բրիտանացիները սիրում են զրուցել, չինացիները՝ քնել, իսկ ավստրալիացիները՝ խմել. գրում է The Daily Mail-ը՝ հղում կատարելով Airline Passenger Experience Association-ի հետազոտությանը: APEX-ի հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր շուրջ 1,5 հազար մարդ ԱՄՆ-ից, Միացյալ Թագավորությունից, Գերմանիայից, Ճապոնիայից, Չինաստանից, Սինգապուրից, Ավստրալիայից և Բրազիլիայից:
Ինքնաթիռում սպիրտայինի օգտագործման մասին խոստովանել է ավստրալիացիների 36%-ը, ամերիկացիների 35%-ը և բրիտանացիների 33%-ը: Չինացի ավիաուղևորները ավելի քնելու հակում ունեն թռիչքի ընթացքում: Բացի այդ, ՉԺՀ-ի քաղաքացիները հաճախ օգտագործում են վարկային քարտը գնումներ կատարելու համար և խաղում են համակարգչային խաղեր: ԱՄՆ-ի բնակիչները ինքնաթիռում անցկացրած ժամանակը ավելի արդյունավետ են օգտագործում (երբ չեն խմում). նրանք աշխատում են. նշվում է հոդվածում:
Բրիտանացիները և գերմանացիները, իրենց հերթին, սիրում են զրուցել անծանոթ ուղևորների հետ՝ ծախսելով նման զրույցների վրա թռիչքի ժամանակի 50%-ով ավել ժամանակ, քան այլ քաղաքացիները: Վերջապես, բրազիլացիները ավելի հաճախ շփվում են թռիչքի ընթացքում էլեկտրոնային փոստով, մեսենջերներում կամ սոցիալական ցանցերում: