Ինչպե՞ս են հայտնիները իրենց պահում հյուրանոցներում

Պատկերացրեք, որ հոլիվուդյան աստղերին ուրախ են հանդիպել ոչ ամենուր և ոչ միշտ։ Որոշ հայտնիներ, ովքեր հասցրել են առանձնանալ վատ բնավորությամբ և սովորություններով, մուտքի իրավունք չունեն շատ վայրեր։ Փորձենք պարզել, թե ինչպես է նրանց հաջողվել հասնել այդ կասկածելի պատվին։

 Բրիթնի Սփիրսի կյանքի իրադարձությունները կրում են շատ քաոսային բնույթ, և նա երբեք ի վիճակի չէ դրա հետ ինչ-որ բան անել։ Բազմիցս ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո Սփիրսը ի վիճակի չի եղել իրեն վերահսկել, իսկ մեկ անգամ այնպիսի բան է արել, որ հայտնվել է հայտնի հյուրանոցներից մեկի սև ցուցակում:
Britney

Լինելով բավականին հարբած` համաշխարհային աստղը հյուրանոց է եկել սափրած գլուխով և փորձել  համար վարձակալել: Սակայն դա նրան չի հաջողվել. երգչուհին մոռացել էր իր հետ վերցնել կրեդիտ քարտերը և կանխիկ գումար: Փոփ արքայադուստրը չի տխրել. նա մոտեցել է հյուրանոցի լողավազանին, որտեղ ամբողջովին մերկացել է և սկսել  սափրել ոտքերը: Հարկավոր է արդյոք զարմանալ, որ Բրիթնիին չեն ցանկանում տեսնել այդ հյուրանոցային ցանցի ոչ մի հյուրանոցում մինչև այժմ:

Paris Hilton

Բազմամիլիոնանոց կարողության ժառանգ Փերիս Հիլթոնը չի կարծում, որ իրեն ինչ-որ բան պետք է սահմանափակվի: Այդ պատճառով Ամերիկայի խաղատների, գիշերային ակումբների և հյուրանոցային ցանցերից մեկի սեփականատերը  արգելել է նրան մոտենալ իր հաստատություններին հյուրանոցում ցուցադրաբար թմրանյութերի ներկրման համար: 

Lindsay Lohan

Լինդսի Լոհան. հենց այս աղջիկը կարող է մրցակցել Փերիս Հիլթոնի հետ սկանդալային աստղի փառքին արժանանալու համար: Միսս Լինդսին ընդգրկված է ԱՄՆ-ի  9 հյուրանոցների սև ցուցակում: Այդ պատվին աղջիկը արժանացել է հիմնականում առաջացրած վնասի դիմաց կուտակված տուգանքների պարտքերը չվճարելու համար: Հյուրանոցներից մեկին, օրինակ, նա պարտք է ավելի քան 45 հազար դոլար կոտրված իրերի և համակարգիչ գողանալու համար:  Գեղեցկուհին այնքան էլ կոկիկ չէ, և նրա հյուրանոցից գնալուց հետո շատ հաճախ հավաքարարները ստիպված են լինում մաքրել անգամ առաստաղը: 

Tom Cruise

Թոմ Քրուզը ևս ստիպում է հյուրանոցների սեփականատերերին նյարդայնանալ. այս աստղը հրամայական հնչերանգով խնդրում է սահմանափակել այլ այցելուների մուտքը ռեստորան, որտեղ նա կարող է ժամերով սնվել միայնության մեջ: Ինչպես նաև, դերասանը ստիպում է սև ժապավենով ծածկել իր համարի մոտ գտնվող բոլոր անվտանգության տեսախցիկները, որպեսզի ոչ ոք չկարողանա հետևել իրեն և իր հյուրերին:  

nicole-kidman

Թոմ Քրուզի նախկին կինը՝ Նիկոլ Քիդմանը, ևս չի տարբերվում հետշտ բնավորությամբ: Այս «արքայադուստրը սիսեռահատիկի վրա» իտալական բամբակից պատրաստված անկողնային սպիտակեղենի պարագաները տարածում է ողջ հյուրանոցում անգամ մեկ օրով մնալու դեպքում: Թվում է, թե ի՞նչ է որ: Սակայն նա տարածում է դա հատուկ նախագծով, ինչպես պետք է լիներ կահավորված իր անկողինը:

Հոլիվուդյան Օլիմպոսի բնակիչները նույնպես մարդիկ են, և շատ ցավալի է, որ նրանք ոչ միշտ են դա հասկանում: 

 

You might also like