Կարծիք կա, որ սիրահարների առաջին համատեղ հանգիստը կարող է կամ ամրացնել կամ վերջ դնել նրանց հարաբերություններին. նրանք ստիպված են միասին լինել օրը 24 ժամ, տեսնել միմյանց բոլոր իրավիճակներում և կիսել իրենց անձնական տարածքը: Skyscanner զբոսաշրջային պորտալը կիսվել է իր ընթերցողների հետ ճանապարհորդություն պլանավորող սիրահարների համար նախատեսված խորհուրդների ցանկով:
1. Առաջին համատեղ ուղևորությունը պետք է տևի ընդամենը մի քանի օր. իդեալական տարբերակը Եվրոպա ճանապարհորդությունն է:
2. Օգտագործեք միմյանց ուժեղ կողմերը և տաղանդները հանգիստը պլանավորելիս:
3. Ուսումնասիրեք նշանակման վայրը ամրագրումից առաջ, որպեսզի վստահ լինեք, որ ուղղությունը հետաքրքիր կլինի երկուսի համար:
4. Մի ծանրաբեռնեք ձեր հանգիստը նախապես պլանավորած իրադարձություններով և էքսկուրսիաներով:
5. Գնացեք փոխզիջման:
6. Մի խանդեք ձեր զույգին կամ հրաժարվեք լողափնյա հանգստից:
7. Չի շտապեք ճանաչել միմյանց որքան հնարավոր է արագ:
8. Մի օգտագործեք ալկոհոլային խմիչքներ ամեն օր:
9. Չնախատեսված իրավիճակներում ամբողջ մեղքը և պատասխանատվությունը մի բարդեք զույգի վրա:
10. Գումարի հետ կապված բոլոր հարցերը լուծեք մինչև ճանապարհ ընկնելը: