Արցախը կունենա օպերային թատրոն: Սա Արցախի մշակույթի նախարարության նախաձեռնությունն է, որին աջակցում են Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մասնագետները:
Այլ հոդվածներ
Նախաձեռնողները վստահեցնում են, որ կադրերի պակաս բոլորովին չկա, Արցախը տաղանդավոր երգիչներ ու երաժիշներ շատ ունի: Օրերս Ստեփանակերտում «Անուշ» օպերան էին խաղացել: Նոր շենք չի կառուցվելու, բայց ամբողջությամբ վերականգնվելու եւ օպերային թատրոնի պահանջներին է համապատասխանեցվելու Ստեփանակերտի Դրամատիկական թատրոնը, որպեսզի հնարավոր լինի և՛ օպերային, և՛ դրամատիկ ներկայացումներ խաղալ: Աշխատանքները նախագծային փուլում են: Կան նաեւ մարդիկ, ովքեր պատրաստ են ներդրումներ անել:
Ժամկետներ նշել նախաձեռնողները չեն ցանկանում, բայց հավանաբար օպերային առաջին ներկայացումներն Արցախում հնարավոր կլինի դիտել 3 տարի անց միայն: Ամեն ինչ կախված է շենքային պայմաններից, իսկ ստեղծագործական խումբը, ըստ մասնագետների, պատրաստ է բեմ դուրս գալ թեկուզ վաղը: / Yerkirmedia.am
You might also like