2012թ. նոյեմբերի 5-8-ը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի կունենա «World Travel Market» զբոսաշրջային ցուցահանդեսը և կոնֆերանսը: Հայաստանը կներկայացնի Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը՝ հայկական 11 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ:
Հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Այս տարի նախատեսվում է, որ զբոսաշրջային ցուցահանդեսին կմասնակցեն 189 երկրներից ավելի քան 5000 զբոսաշրջային ընկերություններ: