abcnews.go.com կայքը հրապարակել է աշխարհի յոթ դիտարժան վայրերի ցուցակը, ուր կարելի է այցելել 2012 թվականին:
Կայքում տեղադրված հոդվածում Պորտուգալիայի, Թայլանդի, Չիլիի, Նիդերլանդների կողքին ներկայացված է նաև Լեռնային Ղարաբաղը:
Հոդվածի հեղինակը հայազգի Օլիվիա Կանտրանդջյանն է, ով Արցախի գեղեցկությունների մեջ նշում է թե ձյունապատ լեռները, թե կարմիր ու դեղին ծաղիկներով պատված դաշտերը, և թե 10-րդ դարում կառուցված Գանձասարի վանական համալիրը: