Էստոնացի զբոսաշրջիկները, ովքեր հանգստանում էին Ինդոնեզիայի Բալի կղզում, ձերբակալվել են այն բանի համար, որ սեքսով են զբաղվել Սուրբ ջուր տաճարում (Pura Tirta Empul): Միջադեպի հետ կապված` այն ժամանակավորապես փակվել է: Տեղական իշխանությունները հայտարարել են, որ «տաճարի հոգևոր մաքրությունը պետք է վերականգնվի»:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` ամուսնական զույգին հայտնաբերել է տեղական երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչը տաճարի այն մասում, որը վերանորոգվում է: Նա անմիջապես կանչել է ոստիկանությանը: Էստոնացի դիվանագետների ջանքերի շնորհիվ` զբոսաշրջիկներին ազատ են արձակել ոստիկանական բաժանմունքից:
Իսկ պաշտամունքային վայրում այժմ կփակցվի «Սեքսով զբաղվելն արգելվում է» ցուցանակը: Սուրբ ջուր տաճարը գտնվում է Տամպակսիրինգ (Tampaksiring, Դենպասարից 25 կիլոմետր հյուսիս-արևելք) գյուղում: Համալիրը ունի շատրվաններով լողավազան, որտեղ ուխտավորները կարող են լողանալ: