Ինչպես հայտնում է մադրիդյան El Pais-ը` շուրջերկրյա ճանապարհորդությունների համար ստեղծվել են այսպես կոչված Round the World (RTW) ավիատոմսերը, որոնք թույլ են տալիս բազմաթիվ կանգառներով ճանապարհորդություն կազմակերպել աշխարհի շուրջ: Տոմսերը հնարավոր է գնել և երթուղին ձևավորել այցելելով One World, Sky Team և Star Alliance ավիաընկերությունների կայքերը: One World-ը ներկայացնում է սակագներ` կախված այցելվող վայրերից, իսկ մյուսները` կախված կիլոմետրերից: Կան նաև հստակ կանոններ. կանգառների քանակը, մեկ օրից երկար տևող օրեր, սահմանափակ է և չպետք է փոխել երթուղին, թույլատրվում է փոխել միայն մեկնելու տարեթիվը: Ընտրելով ուղղությունը, որտեղ պատրաստվում եք գնալ՝ արևմուտքից արևելք կամ արևելքից արևմուտք, հստակեցրեք ալյանսների առանձնահատկությունները. միայն One World-ն է ծածկում ողջ Հարավային Ամերիկան, ներառյալ՝ Զատկի կղզին և Գալապագոսյան կղզիները: Sky Team-ը լավ է նրանց համար, ով ցանկանում է այցելել Աֆրիկա կամ Չինաստանի հեռավոր մարզեր: Իսկ Star Alliance-ը, որի անդամ է համարվում Նոր Զելանդական Air New Zealand-ը, ձեզ կհասցնի հեռավոր հարավային ծովերը: