Ղրիմի Արմյանսկ քաղաքում հոկտեմբերի 20-ին կանցկացվի ազգամիջյան բարեկամության 10-րդ «Արմյանսկի բազար» («Армянский базар») փառատոնը:
Ինչպես հայտնում է Analitika.at.ua-ը, փառատոնի ծրագրում նախատեսված են Ղրիմի ժողովուրդների կենցաղը պատկերող անկյունների ցուցադրություն, Ղրիմի ժողովուրդների ազգային տաղավարներ`ազգային ճաշատեսակների համտեսմամբ, ժողովրդական արհեստների վարպետության դասեր, ժողովրդական կիրառական արվեստի գործերի տոնավաճառ:
Ելույթ կունենան Ղրիմի տարբեր քաղաքներից ու շրջաններից ժամանած երգի-պարի ստեղծագործական խմբեր:
Պատմական ակնարկ: Ղրիմում առաջին հայերը հայտնվել են VIII դարում: Ղրիմն այդ ժամանակ Բյուզանդիայի կազմում էր, եւ հայերը (լինելով Բյուզանդիայի հպատակներ) կայսրության տարբեր քաղաքներից տեղափոխվել են Ղրիմ: Հայերի ներգաղթի առաջին հոսքը տեղի է ունեցել XI դարակեսին: Ղրիմի հայերը մեծ համայնք են հիմնել եւ պահպանում են ավանդույթներն ու սովորույթները: / Աղբյուրը՝ News.am