Շուտով լույս կտեսնի տուրիստական հայալեզու Tourflyer ամսագիրը

Տուրիզմի սեզոնը արդեն գտնվում է իր ամենաթեժ փուլում, երբ մարդիկ կամ դասավորում են իրենց ճամպրուկները՝ շուտով արձակուրդների մեկնելու համար, կամ էլ ճանապարհորդական որոնումների մեջ են՝ ամառային հանգստի լավագույն տարբերակները գտնելու հույսով:

Tourflyer ամսագիրը ունենալու է միայն տուրիզմի և հանգստի ոլորտների վերաբերյալ բովանդակություն: Այն անվճար է և տարածվելու է Երևանի, Գյումրու, Վանաձորի և Ստեփանակերտի մարդաշատ և հասարակական վայրերում:

Ուշադրություն:

Tourflyer տուրիստական ամսագրում կա հատուկ տուրիստական ընկերությունների կատալոգ-ուղեցույց, որտեղ իրենց հակիրճ տեղեկություններով ներկայացված են հայկական ներգնա և արտագնա տուրիստական ընկերությունները:

Ամսագրի մասին մանրամասն տեղեկություններ, ինչպես նաև ամսագրում գովազդի տեղադրման պայմանների համար գրեք armtraveller@gmail.com հասցեին: Ի դեպ, Tourflyer ամսագրում գովազդային փաթեթների գները անհամեմատ ցածր են և մատչելի յուրաքանչյուրի համար: www.tourflyer.am

You might also like