Գործարկվել է Turistakan.com տուրերի և հյուրանոցների որոնման հայկական կայքը

Գործարկվել է www.turistakan.com տուրիստական որոնման համակարգը: 

Որոնման համակարգը թույլ է տալիս փնտրել տուր փաթեթներ (տուրեր), հյուրանոցներ, ավիատոմսեր և այլ զբոսաշրջային տեղեկություններ հայկական վեբ-կայքերում: Համակարգի առավելությունը կայքերի ֆիլտրված ցանկն է, որոնց մեջ կատարվում է որոնման հարցումը և վերադարձվում համապատասխան արդյունքները օգտվողին:

Turistakan.com որոնման համակարգը գործում է Google որոնման համակարգի հիման վրա, որը թույլ է տալիս հանրահայտ որոնման համակարգի դասակարգման ալգորիթմի միջոցով ցուցադրել ցանկացած որոնման համար համապատասխան տեղեկություններ:

Տուրիստական որոնման համակարգի բազան անընդհատ նորացվում է, որին միանում են նորանոր հայկական տուրիստական ընկերությունների, հյուրանոցների, ժամանցային կենտրոնների կայքեր:

Այցելեք, որոնեք տուրիստական տեղեկություններ www.turistakan.com կայքում:

Համակարգը գործարկել է Նեոմեդիա ընկերությունը, որը մասնագիտացած է տուրիստական վեբ-նախագծերի մշակման, տուրիստական գովազդային և մարքետինգային ոլորտում: Մասնավորապես ակտիվ է ընկերության տուրիստական B2B գործունեությամբ հայտնի Նեոթրավել ապրանքանիշը, որն իր մեջ ներառում է տասնյակ տուրիստական ռեսուրսներ, գովազդային և ինֆորմացիոն հարթակներ:

You might also like