МИР24 ТВ. Հայաստանում ակտիվորեն զարգանում են տուրիզմի նոր տեսակները

24 հունիսի, 2013. МИР ТВ

Հայաստանում ակտիվորեն զարգանում են տուրիզմի նոր տեսակները:

Ակտիվ և էստրեմալ տուրիզմի սիրահարների համար  Հայաստանն իրական հայտնագործություն է: Երկար ժամանակ Հայաստանը հայտնի է եղել մշակութային և պատմական տուրիզմի տեսակներով, այժմ սակայն շեշտադրում է արվում նաև արկածային, գյուղական և էթնո տուրիզմի ուղղությամբ, նշում է «МИР 24»-ի թղթակից Իրինա Մկրտչյանը:

MIR24 TV about Armenia Tourism«Այս երկիրը պարզապես ստեղծված է ջիփինգի համար: Մենք բարձրանում ենք ամենաբարձր լեռնային գոտիները, որտեղ մադրիկ մինչ այդ հասել են միայն ձիերով, և դա մեծագույն հաճույք է: Բացի վարումից ծանոթանում ենք լեռնցիների հետ, նրանց կենցաղին և ավանդություններին», – պատմում է Սառա Տիթմանը (Իսրայել)

Գառնի գյուղը, որտեղ պահպանվել է Հայաստանի միակ նախաքրիստոնեական տաճարը, զբոսաշրջային սեզոնին ուղղակի ծաղկում է: Անձնական տները դառնում են հյուրատներ: Զբոսաշրջիկները գալիս են դիտելու Տաճարը և տեսնել, թե ինչպես են թխում հանրահայտ հայկական լավաշը և քաղցրագույն գաթան:

Վերջին տարիներին արտասահմանցիների հետաքրքրությունը գյուղական և էքստրեմալ տուրիզմի հանդեպ մեծացել է: Այս տուրիստական ճյուղերի զարգացմանը զարկ տալու համար իշխանությունները որոշել են օժանդակել մայս-տուրիզմի զարգացմանը:
Աղբյուրը՝ MIR24.tv, թարգմանությունը՝ TravelNews.am

You might also like