Դեկտեմբերի 12-ին Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի կունենա«Հայացք. Հայաստանի ժամանակակից արվեստ» պատկերագրքի շնորհանդեսը և նրանում ներառված 36 ժամանակակից հայ արվեստագետների գործերի ցուցահանդեսը: Այն նվիրվելու է Հայաստանի Հանրապետության անկախության 20 ամյակին և իրականանում է ՀՀ մշակույթի նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Պատկերագրքի հեղինակն է իտալաբնակ լրագրող և արվեստի մեկնաբան Ասիեհ Լ. Նասսեհի Ջավանը:
Պատկերագրքում ընդգրկված են ավագ, անկախության սերնդի, ինչպես նաև վերջին տարիներին ասպարեզ ելած հայաստանաբնակ երիտասարդ արվեստագետներն, ովքեր հայ ժամանակակից արվեստի կայացման և զարգացման գործում զգալի ներդրում են ունեցել: Հեղինակը, Հայաստանի ժամանակակից արվեստը ներկայացնում է պատմական կտրվածքով և սերունդների միջև (1980-ականներից մինչև մեր օրերը) կապի տեսանկյունից: Պատկերագրքում ընդգրկված արվեստագետներն են` Անիտա Առաքելյանը, Արման Գրիգորյանը, Արևիկ Արևշատյանը, Ռուբեն Գրիգորյանը, Գևորգ Սարգսյանը (Ճալա), Գրիգոր Խաչատրյանը և այլն, հայտնում է ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնական կայքը:
Աղբյուրը` PanArmenian.net