Հայաստանում հյուրանոցների գները նվազել են

«Ռումէա գայթակղիչ ճամփորդութունների ակումբի» տնօրեն Ռուբեն Գրիգորյանն ասում է, որ այս տարի Հայաստանյան հանգտսյան տների և հյուրանոցների ղեկավարներն արդեն իջեցրել են իրենց ծառայությունների գները:

Այսօր ասուլիսի ժամանակ նա նշել է, որ արդեն նախորդ տարիների փորձից, երբ շատերը նախընտրում էին բարձր գների պատճառով արտերկրում կազմակերպել իրենց հանգիստը, հյուրանոցային համալիրների ղեկավարները հասկացել են, որ այցելուներին գրավելու միակ տարբերակը գները նվազեցնելն է:

Նրա խոսքով նորաբաց հյուրանոցներից մեկն էլ, դիմելով Գրիգորյանին, խորհրդակցել է, թե ի՞նչ գներ սահմանել այցելուների համար: Գրիգորյանը խորհուրդ է տվել սկսկել 5000 դրամից:

«Ծաղկաձորում նորաբաց հյուրաոնց էր։ Գնացուցակ կազմելու համար մեզ հետ խորհրդակցելու էին եկել, մենք էլ խորհուրդ տվեցինք մեկ անձի համար գինը սահմանել 5000 դրամ: Սահմանեցին և գնացին, մարդիկ շատ-շատ գոհ գնացին»,- ասաց նա`նշելով, որ խոսքը Ծաղկահովիտ հյուրանոցի մասին է, որտեղ դեռ այդ գինն է գործում:

«Շատերը կարծում են, եթե թանկ սահմանեն (գները), հետո էժանացնեն, դա վարկանիշային շատ բացասական էֆֆեկտ կտա, բայց դա այդպես չէ»,- նշեց Գրիգորյանը:

Ամբողջ աշխարհում, ըստ նրա, տարվա տարբեր շրջաններում հյուրանոցները շատ գրավիչ առաջարկներ են անում: Անգամ 5 աստղանի հյուրանոցներն են հատուկ ցածր գնային առաջարկներով հանդես գալիս:

Խոսելով հայերի հանգստյան նախընտրություններից` Գրիգորյանը նշել է, որ վերջին շրջանում ձևավորվել է շրջագայելու սովորույթը` ինչպես արտերկրում, այնպես էլ Հայաստանի ներսում:

«Հայաստանում վերջերս ակտիվացել է ծովային շրջագայություների մեկնողների թիվը: Ունենք հաճախորդներ, որ մեկ անգամ գնալուց հետո, երեք, չորս, հինգ անգամ նախընտրում են գնալ ծովային հանգստի»:

Իսկ զբոսաշրջիկները, նրա խոսքով, հիմնականում էքսկուրսիաների են գնում և ավելի քիչ առողջարանային հանգստի:
Հայաստանում զբոսաշրջիկների հանգստի կազմակերպման առումով, ըստ Գրիգորյանի, թեև կան մի շարք թերացումներ, բայց արդեն սկսվել են շտկումները. շատ հյուրանոցների ղեկավարներ, նրա խոսքով, կարծում են, որ զբոսաշրջիկները նախընտրում են շքեղ հյուրանոցներ, այնինչ նրանք գերադասում են 2, 3 և հազվադեպ 4 աստղանի հյուրանոցներ:

Մյուս կարևոր խնդիրները, ըստ նրա, հյուրանոցային աշխատակիցմերի վերապատրաստումն է: Բացառությամբ «Մարիոթ» հյուրանոցի, որտեղ նրա խոսքով շաբաթը առնվազն երկու անգամ վերապատրաստության դասեր են անցնկացվում, մյուս հյուրանոցներում կադրերը ամիսներով չեն վերապատրաստվում: / Tert.am

You might also like