Ապրիլի 10-ին Սանկտ Պետերբուրգի Ռուսաստանի ազգային գրադարանի ցուցասրահներից մեկում հանդիսավորությամբ բացվել է «Հայկական գրքային մշակույթ» ցուցահանդեսը նվիրված Հայ գրատպության 500-ամյակին:
Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի ազգային գրադարանի հայկական ֆոնդը պարունակում է 75 հազար գիրք, ձեռագիր, պարբերական`հայերեն և ռուսերեն լեզուներով` հրատարակված ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլև աշխարհի տարբեր մշակութային կենտրոններում:
Սանկտ Պետերբուրգի ցուցահանդեսում ներկայացված է հայ գրատպության պատմությունը` 1623թ. Հռոմում տպագրված «Այբուբեն հայկականից» և 1668թ. Ամստերդամում տպագրված կտակարաններից, 18-19-րդ դարերում Սանկտ-Պետերբուրգում, Մոսկվայում, Աստրախանում, Շուշիում, Բաքվում, Եվրոպական մայրաքաղաքներում տպագրված գրքերից մինչև Սովետական շրջանի և Հայաստանի Հանրապետության մերօրյա հրատարակությունները: / PanArmenian.net