Մինչ տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակը կհասնի 800 հազարի

Էկոնոմիկայի նախարարությունն ակնկալում է, որ մինչ տարեվերջ երկիր կայցելի շուրջ 800 հազար զբոսաշրջիկ՝ 2010թ. 684 հազարի դիմաց: Հոկտեմբերի 21-ին նման կանխատեսում է արել Հայաստանի էկոնոմիկայի փոխնարար Արա Պետրոսյանը լրագրողների հետ հանդիպմանը: «Հունվար-սեպտեմբերին երկիր է այցելել շուրջ 600 հազար զբոսաշրջիկ, ըստ կանխատեսումների, տարեվերջին արդեն մենք կկարողանանք 18 տոկոս աճ ապահովել նախորդ տարվա համեմատ»,-ասել է Արա Պետրոսյանը:

Ըստ փոխնախարարի, դրա համար կան բոլոր նախադրյալները, քանի որ առաջին կիսամյակում, ըստ պաշտոնական վիճակագրության, զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է 16 տոկոս՝ 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ: Փոխնախարարը հավելել է նաև, որ աճ է գրանցվում ներքին զբոսաշրջության գծով:

Անդրադառնալով Հայաստան այցելող զբոսաշրջիկների տարիքային կատեգորիային, նա նշել է, որ հիմնականում դրանք տարեց մարդիկ են, որոնց 80 տոկոսը լավ ծանոթ է երկրի պատմության ու մշակութային ժառանգության հետ, իսկ «գալիս են նրանք ամեն ինչ տեղում տեսնելու ակնկալիքով»:

Աղբյուրը` PanArmenian.net

You might also like