Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստան մեկ այցելության ընթացքում մեկ զբոսաշրջիկը ծախսում է 700-ից 800 ԱՄՆ դոլար, երբեմն այս թիվը հասնում է 1000-ի: Այս ցուցանիշով, ըստ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության տվյալների, Ֆրանսիայում հանգստանալն ավելի էժան է. այնտեղ մեկ այցի ընթացքում զբոսաշրջիկը ծախսում է միջինում 646 դոլար:
Ֆրանսիայում գնումներ կատարելը զբոսաշրջիկի համար այնքան էլ ձեռնտու չէ, ինչը չի կարելի ասել ԱՄՆ-ի մասին: Այստեղ սնունդն ու հագուստը շատ ավելի էժան են զբոսաշրջիկի համար, քան Եվրոպական երկրներում: Հենց այդ պատճառով էլ մեկ զբոսաշրջիկն այս երկրում թողնում է միջինը 1184 դոլար:
Զբոսաշրջիկները պատրաստ են կլորիկ գումար թողնել նաև Գերմանիայում` 1253 դոլար: Գերմանիան հայտնի է լավորակ հագուստի էժան խանութներով:
Գրեթե նույն չափի գումար մեկ զբոսաշրջիկը ծախսում է նաև Անգլիայում (1249 դոլար): / 1in.am