Ապրիլի 4-6-ին Երևանում տեղի կունենա տարվա գլխավոր տուրիստական միջոցառումը

2014թ.-ի ապրիլի 4-6-ը Երևանի Yerevan Expo էքսպո կենտրոնում տեղի կունենա տարվա գլխավոր զբոսաշրջային ցուցահանդեսը՝ «Armenia Travel, Recreation and Entertainment» միջոցառումը:

Ապրիլի 4-6-ին տեղի կունենա տարվա գլխավոր տուրիստական միջոցառումը

Ցուցահանդեսի նպատակն է հայաստանյան զբոսաշրջային ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակումը, տուր ոլորտում քննարկումների կազմակերպումն ու զբոսաշրջիկներին լավագույն տուրիստական ուղղությունների տրամադրումը: Ցուցահանդեսը նոր միտումների ներկայացման լավագույն հարթակն է, որի միջոցով զբոսաշրջիկը տեղեկանում է ժամանակակից ամենաակտուալ թեմաների մասին:

You might also like