Հայաստանն առաջիկայում փորձ է անելու զարգացնել բիզնես զբոսաշրջությունը (business tourism), կամ այլ խոսքով` MICE tourism-ը (Meetings – Incentive – Conferences – Events): Այդ մասին փետրվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
Զբոսաշրջության այս տեսակը ներառում է 4 հիմնական ուղղություն` հանդիպումներ (Meetings), գործուղումներ (Incentive), կոնֆերանսներ Conferences), ցուցահանդեսներ և այլ միջոցռումներ (Events):
Ա. Պետրոսյանի խոսքով` այս տեսակի զբոսաշրջությունը աշխարհում սկսել է ակտիվորեն զարգանալ, իսկ Հայաստանում այն հնարավորություն կտա ապահովել զբոսաշրջիկների հոսքը զբոսաշրջային ոչ ակտիվ սեզոնում (ինչպիսին է օրինակ Հայաստանում փետրվար-ապրիլ սեզոնը):
Ըստ փոխնախարարի` մեր երկրում առկա ենթակառուցվածքները հնարավորություն տալիս են առաջիկա տարիներին որոշ քայլեր բիզնս տուրիզմի զարգացման ուղղությամբ իրականացնել: Մասնավորապես` նախորդ տարի Հայաստան ացելած ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Թալեբ Ռիֆայիի հետ համաձայնություն է ձեռք բերվել այս տարվա հոկտեմբերին Երեւանում միջազգային աննախադեպ համաժողով անցկացնելու վերաբերյալ, որին կմասնակցեն տարբեր երկրների նախարարներ: Համաժողովի խորագիրն է. «Universal Values and Cultural Diversity in the 21 st century: How can tourism make a difference»: | աղբյուրը` News.am