2017-ին Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար հանգստի ամենաէժան ուղղությունների ցանկը հրապարակել է ռուսական Lenta.ru լրատվական կայքը՝ վկայակոչելով Skyscanner օնլայն տուրստական ծառայությանը:
Առաջին տեղում Աբխազիան է, երկրորդ տեղում՝ Հայաստանը: Աբխազիայում երկշաբթյա հանգիստը ընդհանուր կարժենա 1468 դոլար: Գնի մեջ հաշվարված են ավիատոմսերը, կացության ու սննդի ծախսերը, մշակութային ու ժամանցային վայրեր այցելությունները:
Ըստ Lenta.ru-ի վերլուծության` 17 ուղղություններից երկրորդը Հայաստանն է՝ 1470 AMN դոլարով, երրորդ տեղում՝ Հնդկաստանը 1501 դոլարով: Ցանկում տեղ են գտել նաև Սերբիան, Նեպալը, Հունգարիան, Վրաստանը, Վիետնամը, Ռումինիան, Բուլղարիան, Կուբան: