Հայաստանը Արցախի հետ միասին Փարիզում կմասնակցի տուրիստական ցուցահանդեսի

[English version of this article]

Սույն թվականի սեպտեմբերի 18-21-ը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները հայկական զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ կներկայացնեն Հայաստանի Հանրապետությունն ու Արցախը Փարիզում կայանալիք «TopResa – 2012» զբոսաշրջային միջազգային ամենամյա ցուցահանդեսին:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ այս տարի ցուցահանդեսին նախատեսվում է շուրջ 160 երկրներից զբոսաշրջության ոլորտի ավելի քան 27 հազար ներկայացուցիչների մասնակցություն:

Հատկանշական է, որ միջազգային ցուցահանդեսներին մասնակցության ողջ պատմության ընթացքում առաջին անգամ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը կներկայացվեն միասնական տաղավարի ներքո:

Համատեղ մասնակցության այս նախադեպով հանդերձ, միջազգային հանրությանը ներկայացվելու է Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային եւ քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված նոր գովազդային նյութեր եւ քարտեզներ:

Հայկական պատվիրակության՝ ցուցահանդեսին պատշաճ ներկայացվածության կազմակերպմանն իր գործուն աջակցությունն է ցույց տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը: / Աղբյուրը` News.am

You might also like