Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ 2016-ի առաջին եռամսյակում Հայաստան է ժամանել 252.506 զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը 2015-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 8.6%-ով:
2016-ի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով Հայաստանից մեկնել է 227.499 մարդ, ինչը 2015-ի առաջին եռամսյակի համեմատ 5.9%-ով ավելի է:
2015-ին Հայաստան այցելել է 1 մլն 192 հազար զբոսաշրջիկ:
2014-ին այդ թիվը եղել է 1 մլն 203.000:
Մասնավորապես, պակասել է ռուսաստանցի, վրացի, իտալացի ու ֆրանսիացի զբոսաշրջիկների թիվը, ավելացել՝ Իրանից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Գերմանիայից, Իսպանիայից, Ավստրալիայից, Իրաքից եկածների թիվը:
Վիճակագրական տվյալներով` 2013-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 84.188 միջազգային զբոսաշրջիկ` 12,6 տոկոսով ավելի, քան 2012 թվականի նույն ժամանակահատվածում: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ է այցելել 941.151 զբոսաշրջիկ` 13,6 %-ով ավելի, քան` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: 2000-2013 թվականների ընթացքում Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թիվն ավելացել է ավելի քան 24 անգամ:
Աղբյուրը` PanArmenian.net