ՀՀ ԱԳՆ խորհուրդ է տալիս խուսափել Եգիպտոս այցելելուց

ՀՀ ԱԳՆ խորհուրդ է տալիս խուսափել Եգիպտոս այցելելուցՀաշվի առնելով Եգիպտոսում ծավալվող իրադարձությունները՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին առանց հույժ անհրաժեշտության զերծ մնալ Եգիպտոս այցելություններից, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից:

Եգիպտոսում գտնվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ ԱԳՆ-ից խորհուրդ են տալիս զերծ մնալ զանգվածային կուտակումների վայրերից և որևիցե խնդրի առաջացման դեպքում անմիջապես կապ հաստատել Կահիրեում ՀՀ դեսպանատան հետ, որտեղ սահմանված է հերթապահություն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ +202 27374157:

Նշենք, որ Եգիպտոսը նոր հեղափոխության շեմին է. այնտեղ արդեն մի քանի օր է, ինչ Նախագահ Մուրսիի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են իրականացվում մասնավորապես Կահիրեի Թահրիր հրապարակում: Բախումների հետևանքով ըստ վերջին տեղեկությունների, 2 տասնյակից ավել մարդ է մահացել:

Աղբյուրը՝ Aysor.am

You might also like