Հայաստանի քաղաքացիները կարող են առանց վիզայի մեկնել Զիմբաբվե
Այսուհետ Հայաստանի քաղաքացիները կարող են Զիմբաբվեի վիզա ստանալ երկիր ժամանելուց անմիջապես հետո
Զիմբաբվեն դյուրացնում է մուտքի արտոնագրի տրամադրման ռեժիմը 28 երկրի՝ այդ թվում նաև Հայաստանի քաղաքացիների համար: Bulawayo24 News կայքի փոխանցմամբ, համապատասխան որոշումն ընդունել է երկրի կառավարությունը:
Այսուհետ Հայաստանի քաղաքացիները կարող են Զիմբաբվեի վիզա ստանալ երկիր ժամանելուց անմիջապես հետո:
Ներգաղթի վարչության բաժնի տնօրեն Կլեմենտ Մասանգոն հայտնել է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել և միտված են ճամփորդությունների դյուրացմանն ու երկրում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը:
B կարգի ռեժիմով զբոսաշրջիկները կարող են վիզա ստանալ ժամանումից հետո, իսկ C կարգի համար զբոսաշրջիկները պետք է նախքան ճանապարհորդությունը վիզա ստանան: 28 երկրի ցանկում են նաև Մեքսիկան, Եթովպիան, Պանաման, Ռումինիան և այլն: