Հայկական ավիացիայում սպասվում են նորություններ
Հայաստանում միջքաղաքային օդային երթևեկությունը կստանա գործնական նշանակություն
Հայաստանում միջքաղաքային օդային երթևեկությունը կստանա գործնական նշանակություն: 2017-ին իր ուղևորահոսքով տպավորիչ տվյալներ գրանցած «Շիրակ» միջազգային օդանավակայանին կմիանա նաև Կապանի օդանավակայանը: Փոքր ավիացիայի վերականգնմանը հավատում են մասնագիտական գերատեսչությունում ու ասում՝ Երևանը կդառնա շուրջօրյա տարանցիկ կետ՝ դեպի Եվրոպա ու այլ մայրցամաքներ թռչող ավիաուղիների համար:
2018-ի ապրիլից կգործարկվեն Երևան-Լիոն և Երևան-Քյոլն ավիա ուղղությունները, որոնք կիրականացվեն «Արմենիա» ավիաընկերության կողմից։ 2018-ին կգործարկվի նաև «Turkmenistan Airlines» ավիաընկերության Աշխաբադ-Երևան և Երևան-Ֆրանկֆուրտ երթուղիները:
Հիշեցնենք, որ «TravelNews.am»-ը հարցում էր կազմակերպել՝ կապված Երևան-Կապան թռիչքների հետ։ Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ կանոնավոր չվերթների մեկնարկի մասին կարդացեք այստեղ։
Աղբյուրը՝ Օրակարգ