Հայաստանի ազգային ավիափոխադրող Արմավիան 2012-ին վճարել է 286.2 մլն դրամի հարկ (խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնելով 326-րդ տեղը)՝ այս ցուցանիշով էապես զիջելով արտասահմանյան ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուցչություններին:
Այսպես՝ ռուսաստանյան «Aeroflot»-ի երեւանյան ներկայացուցչությունը 2012-ին վճարել է 1,9 մլրդ դրամի (48-րդ տեղ), իսկ Սիբիր ավիաընկերության հայաստանյան ներկայացուցչությունը՝ 1,3 մլրդ դրամի հարկ (72-րդ տեղ):
Խոշոր հարկատուների ցանկում Արմավիայից առաջ է նաեւ «Austrian Ailines» ավիաընկերության երեւանյան ներկայացուցչությունը (258-րդ տեղ), որը 2012-ին հարկերի տեսքով վճարել է 360 մլն դրամ:
Հատկանշական է, որ Արմավիան թվարկված ավիաընկերություններից անհամեմատ շատ ավիաչվերթներ է իրականացնում Հայաստանից եւ դեպի Հայաստան՝ բազմաթիվ ուղղություններով հանդիսանալով միակ ավիափոխադրողը: / աղբյուրը՝ banks.am
[adv] Երևանից դեպի աշխարհի տարբեր քաղաքներ ավիատոմսերի ամրագրման օնլայն ծառայությունները տես ավիատոմսեր.com կայքում