Ամենամեծ վարդագույն ադամանդը Ավստրալիայում

Ավստրալական Rio Tinto լեռնահանքային ընկերությունը հայտնաբերել է երկրի պատմության մեջ ամենամեծ վարդագույն ադամանդը: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, թանկարժեք քարը կշռում է 12,76 կարատ:

Argyle Pink Jubilee - Ամենամեծ վարդագույն ադամանը ԱվստրալիայումRio Tinto -ի ներկայացուցիչների խոսքով` հազվադեպ քարը հայտնաբերվել է Argyle ադամանդի հանքում և ստացել Argyle Pink Jubilee անվանումը: Argyle հանքին է բաժին հասնում վարդագույն ադամանդների համաշխարհային արդյունահանման մոտ 90 տոկոսը:

Ընկերությունը պատրաստվում է քարն ուղարկել միջազգային ճանապարհորդության, իսկ տարեվերջին այն վաճառել: Rio Tinto-ի տնօրինությունը դժվարանում է նույնիսկ մոտավոր գնահատական տալ ադամանդին` ընդգծելով միայն, որ նման քարերը կամ գտնվում են թանգարանների հավաքածուներում կամ թագավորական ընտանիքներում: Օրինակ` 1947թ. Տանզանիայում հայտնաբերված 24-կարատանոց վարդագույն ադամանդը նվիրվել է Մեծ Բրիտանիայի ապագա թագուհի Ելիզաբեթ Երկրորդին` հարսանիքի ժամանակ: / ԹԵՐԹ.ամ

You might also like