Արգենտինա. Բուենոս Այրեսում բացվել է Տանգոյի միջազգային փառատոնը

Բուենոս Այրեսում օգոստոսի 16-ին բացվեց Տանգոյի միջազգային փառատոնը, որը կտևի մինչև ամսվա վերջ: Փառատոնի շրջանակում տեղի կունենան ավելի քան 150 համերգ, վարպետության դասեր, պարային երեկոներ և կոնֆերնասներ` 500 հայտնի արտիստների մասնակցությամբ: Կբացվի տանգոյի հետ առընչություն ունեցող իրերի տոնավաճառ: Ինչպես նաև հանդիսատեսին կներկայացվի «Կարլոս Գարդել. մարդուց մինչև լեգենդ» ցուցահանդեսը, որը նվիրված է «տանգոյի արքային»:

Պարի փառատոնի առանցքային իրադարձություններից մեկը կլինի Տանգոյի աշխարհի առաջնությունը, որի նախընտրական փուլը կսկսվի հաջորդ շաբաթ: Կազմակերպիչերը դեռ չեն հրապարակում մասնակից երկրների անունները, սակայն նշում են, որ կլինի ավելի քան  480 պարային զույգ ողջ աշխարհից: Նրանք կմրցակցեն երկու կատեգորիաներում` սրահային և բեմական տանգո:

Երկու եզրափակիչները տեղի կունենան օգոստոսի 29-ին և  30-ին  մայրաքաղաքի «Լունա-պարկ» մարզադաշտում:

Սրահային տանգոն իրենից ներկայացնում է անցյալ դարի 40-ական թվականների ոճը, որը համարվում է տանգոյի «ոսկե դարը»: Փառատոնն ու Տանգոյի աշխարհի առաջնությունը Արգենտինայի մայրաքաղաքում անցկացվում են  արդեն իններորդ անգամ քաղաքի կառավարության հովանու ներքո: Բոլոր միջոցառումների մուտքը անվճար է:

 

You might also like