Հայաստանում արևային էներգիայի միջոցով աշխատող առաջին ավտոբուս-խանութը շուտով երթևեկության դուրս կգա:
«Մենք վերցրել ենք հին «ПАЗ» ավտոբուսը, ամբողջովին ձևափոխել ենք 6 ամսում՝ դարձնելով ակերով հուշանվերների խանութ: Սովետական հին պազիկը կլինի երկրի ամենահայտնի տուրիստական կանգառներում:
Ավտաբուսն ամբողջովին ապակուց է և ինքնուրույն հոսանք ունի. աշխատում է 2 կիլովատ հզորությամբ արևային պանելներով», – պատմում է գործարար Գուրգեն Վարդանյանը, հաղորդում է Հանրային հեռուստաընկերությունը:
Նրա խոսքով, ավտոբուսը կշրջի Երևանում և Հայաստանի մարզերում, կլինի հայտնի զբոսաշրջային վայրերում: Ավտոբուսում նաև անվճար Wi-fi կտրամադրվի:
Տեքստը՝ Panarmenian.net