Արենի գինու փառատոն 2013 – 3 բնակավայրերում (04-06 հոկտեմբերի, 2013)

Արենի գինու փառատոն 2013 - 3 բնակավայրերում (04-06 հոկտեմբերի, 2013)«Արենի Փառատոն» հիմնադրամը կազմակերպում է արդեն ավանդական դարձած «Գինու փառատոն 2013» միջոցառումը, որը հիանալի հնարավորություն է հանդիսանում բացահայտելու Հայաստանն ու նրա քաղցր հողի բարիքների համը: Փառատոնը հրավիրում է գինեգործների և բոլոր նրանց, ովքեր սիրում են գինին, հայկական մշակույթը և ավանդույթները: Փառատոնի շրջանակներում հնարավորություն է ընձեռնվում համտեսել Հայաստանի լավագույն գինիները, ճամփորդել Վայոց Ձորի գեղատեսիլ վայրերով և անցկացնել անմոռանալի ժամանակ:

Փառատոնի ծրագիրն ընդգրկում է՝

Տնական գինի արտադրողների ցուցահանդես-վաճառք,
Պանիր արտադրողների ցուցահանդես-վաճառք,

Մրցույթներ՝

«Հայաստանը ձեր աչքերով» լավագույն գինու պիտակի մրցույթ (գծանկար),
«Ոսկե տակառիկ 2013» լավագույն գինու մրցույթ գինի արտադրողների միջև,
Մրցույթ տնական գինի արտադրողների միջև,
Էքսկուրսիոն ծրագրեր,
Գորգերի ցուցահանդես,
Ազգային երաժշտություն, պար, խաղեր, թատերական բեմադրություններ:

Արենի գյուղում ճանապարհի երկու կողմերում տեղակայված կլինեն սննդի տաղավարներ, իսկ հրապարակից դեպի եկեղեցի տանող ճանապարհի ձախ կողմում կտեղադրվեն սեղաններ, աթոռներ՝ ստեղծելով բացօթյա սրճարան, որտեղ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն կապահովի ճաշատեսակների ցուցահանդես-վաճառք: Կգործի նաև բացօթյա սրճարան, որը կառաջարկի սուրճ և քաղցրավենիք:

  • Սկիզբը՝ 4 Հոկտեմբերի 2013, Ռինդ գյուղ, Վայոց Ձորի մարզ
  • 5 Հոկտեմբերի 2013, Արենի գյուղ, Վայոց Ձորի մարզ
  • 6 Հոկտեմբերի 2013, Եղեգնաձոր քաղաք, Վայոց Ձորի մարզ

Սկիզբը՝ 12:00 | www.areni.info – Արենի գյուղ, գինի և փառատոն

You might also like