Սաուդյան Արաբիայի ազգային ավիափոխադրողը պատրաստվում է դադարեցնել անծանոթ տղամարդկանց և կանանց ինքնաթիռում միմյանց կողք նստեցնելը: Ավիաընկերությունը հայտնել է, որ ընդունել է այս որոշումը ուղևորների կողմից պարբերաբար ստացված նամակների հիման վրա, ովքեր վրդովվում են, որ իրենց կանանց կամ ընտանիքի անդամ այլ կնոջ կողքին կարող է նստել այլ տղամարդ:
«Այս հարցը լուծում ունի…շուտով մենք քայլեր կձեռնարկենք, որոնք կբավարարեն բոլոր ուղևորներին»,-հայտարարել է ավիաընկերության մարքեթինգային մենեջերի օգնական Աբդուլ Ռախման Ալ Ֆախդը: Ըստ պարբերականի՝ անձնակազմը կհետևի, որ տոմսը ամրագրելիս տղամարդիկ և կանայք նստեն առանձին՝ բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մերձավոր ազգականներ են: