Արաբ զբոսաշրջիկները, հայտնվելով Եվրոպայում, ծախսում են միլիոնավոր դոլարներ շոկոլադի վրա: Պարսից ծոցի երկրներից ամեն մի զբոսաշրջիկ միջինում 3 հազար դոլար է թողնում շոկոլադի խանութներում: Հարոստ արաբների մոտ առավել մեծ հեղինակություն են վայելում թանկարժեք շոկոլադները` արտադրված Շվեյցարիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում և Գերմանիայում: Ինչպես նշում են հենց իրենք` զբոսաշրջիկները` եվրոպական շոկոլադը իր որակով և համով խիստ տարբերվում է արաբական երկրներոմ արտադրվող շոկոլադից: Թերևս դրա պատճառը կարող է լինել կոնսերվանտների առկայությունը, քանի որ արևմտյան արտադրության շոկոլադները, որպես կանոն, ունենում են պահպանման կարճ ժամկետ, իսկ արևելյան արտադրանքը պահպանվում է երկար, ինչը չի խոսում հօգուտ վերջինիս որակի:
Հաճախ է արաբական խանութներում վաճառքի հայտնվում սպիտակ ծածկույթով շոկոլադ, այսինքն` ժամկետանց ապրանք: Բացի այդ, Արևմոտքում սիրված շոկոլադի շատ տեսակներ արաբական երկրներում առհասարակ չկան: Այդ պատճառով այս երկրներից եկած զբոսաշրջիկները առաջին հերթին որպես նվեր հենց շոկոլադ են գնում ընկերների և հարազատների համար, ինչը գլխացավանք է դառնում և իրենց, և մաքսային ծառայության աշխատակիցների համար: Որպես կանոն, ուղեբեռի միջին թույլատրելի քաշը 30կգ է, իսկ շոկոլադների մի քանի տասնյակ տուփերը միասին կշռում են 100 կգ և ավելի: Այդ պատճառով արաբները ստիպված են լինում այդ ամենը տուն ուղարկել միջազգային փոստով: Պարսից ծոցի երկրների բնակիչների համար թանկարժեք շոկոլադը լավագույն նվերն է, հատկապես եթե դրա տուփի արժեքը սկսվում է 250 դոլարից: