Ցել-ամ-Զե շրջանի ավստրիական առողջարանները հատուկ արաբ զբոսաշրջիկների համար նոր գրքույկ են թողարկել: Ինչպես բացատրում են հեղինակները՝ արաբների մշակութային փորձը այնքան է տարբերվում եվրոպացիներից, որ հարկ է լինում նախօրոք հայտարարել վարքագծի հիմնական կանոնները:
Վերջին ժամանակներում Ցել-ամ-Զե-ի առողջարանները մեծ համբավ են վայելում Արաբական Միացյալ Էմիրություններից և Սաուդյան Արաբիայից ժամանած զբոսաշրջիկների շրջանում, ովքեր բարձր են գնահատում Ավստրիայի բնությունը իր լեռներով և լճերով: Տեղի բնակիչները ուրախ են հյուրերի համար տնտեսական գործոնի շնորհիվ, բայց դժգոհում են մի քանի սովորույթներից, մասնավորապեսէ քաղաքներում և գյուղերում շրջող փարաջաներով կանանցից:
13 էջանոց գրքույկում, որը թողարկվել է տեղի զբոսաշրջային ծառայության, ոստիկանության և արաբա-ավստրիական առևտրային պալատի կողմից, գրված է ոչ միայն հագուստի մասին, այլև օրինակ աղբի տարանջատման, հյուրանոցային համարներում պահվածքի, առևտրում ավստրիական սովորույթների մասին: