Ապրիլի իրադարձությունները. ո՞ր ուղղությամբ գնել տոմսեր

Ապրիլը հանգստի ամիս է. զբոսաշրջիկների հոսքը սրընթաց նվազում է, թատրոններում փակվում են սեզոնները, թանգարանները պատրաստվում են ամառային ցուցահանդեսների, դեռ բավականին տաք չէ երաժշտական փառատոնների համար, բայց չափազանց շոգ է ձմեռային զվարճանքների համար: Սակայն պետք չէ հուսահատվել. հենց ապրիլին կարելի է զավթել ամենաէժան տմսերը և վայելել պրեմիերաները և բացումները  (որոնք ոչ հաճախ,  բայց լինում են)՝ առանց ավելորդ ամբոխի:

Բարձերով պատերազմի համաշխարհային օրը

6 ապրիլի

Pillow Fight Belgrade

Ծանոթ և անծանոթ մարդկանց վրա հարձակումը առաջին տեղը գրավելու համար թվում է տարօրինակ զբաղմունք, բայց ավելի զվարճալի փառատոն դժվար է գտնել: Ամբողջ միջոցառման հիմնական խնդիրը չօգտագործվող բմբուլե բարձ գտնելն է. զանգվածային շուկան վաղուց անցել է սինտիպոնե բարձերին, որն ավելի մատչելի է և հեշտ խնամվող, բայց կռվել սինտիպոնով, ինքներդ էլ հասկանում եք, բնավ հետաքրքիր չէ՝ առանց այս ու այն կողմ թռչող բմբուլների: Զվարթ, անվնաս պատերազմները կազմակերպվում են աշխարհի հարյուրավոր քաղաքների մեծ հրապարակներում, ամենամեծ միջոցառումներին կարելի է սպասել Փարիզում, Ամստերդամում, Նյու Յորքում, Բրազիլիայում, Լոնդոնում, Մելբուռնում, Շանհայում և Տորոնտոյում:

Շարունակելի…

You might also like