Ապրիլը հանգստի ամիս է. զբոսաշրջիկների հոսքը սրընթաց նվազում է, թատրոններում փակվում են սեզոնները, թանգարանները պատրաստվում են ամառային ցուցահանդեսների, դեռ բավականին տաք չէ երաժշտական փառատոնների համար, բայց չափազանց շոգ է ձմեռային զվարճանքների համար: Սակայն պետք չէ հուսահատվել. հենց ապրիլին կարելի է զավթել ամենաէժան տմսերը և վայելել պրեմիերաները և բացումները (որոնք ոչ հաճախ, բայց լինում են)՝ առանց ավելորդ ամբոխի:Սոնգկրան` թայական Նոր Տարի. Թայլանդ
13-15 ապրիլի
Թայական նոր Տարվանից թաքնվել հնարավոր չէ. հարկավոր է միայն քիթը դռնից դուրս հանել և նույն րոպեին դույլով կջրեն: Դա օրհնության պես մի բան է, ընդ որում` եվրոպացիներին նրանք մեծ սիրով և ուշադրությամբ կջրեն: Ջրային ատրճանակ գնել հնարավոր է ցանկացած խանութից, սակայն դա անօգուտ է, ավելի լավ է վարձակալել պիկապ ամրացնել ջրով տակառ և լավ ընկերախմբի հետ գնալ զվարճանալու: Սակայն, եթե ցանկանում եք տարբերվել, ապա ավելի լավ է տակառը լցրեք նախօրոք պատրաստված սառույցով, այդ ժամանակ ձեր յուրաքանչյուր հարձակումը կլինի միանգամայն անմոռանալի և հենց դրա համար էլ հարվածը ավելի օրհնված է լինում, քան սովորաբար: