Ապրիլը հանգստի ամիս է. զբոսաշրջիկների հոսքը սրընթաց նվազում է, թատրոններում փակվում են սեզոնները, թանգարանները պատրաստվում են ամառային ցուցահանդեսների, դեռ բավականին տաք չէ երաժշտական փառատոնների համար, բայց չափազանց շոգ է ձմեռային զվարճանքների համար: Սակայն պետք չէ հուսահատվել. հենց ապրիլին կարելի է զավթել ամենաէժան տմսերը և վայելել պրեմիերաները և բացումները (որոնք ոչ հաճախ, բայց լինում են)՝ առանց ավելորդ ամբոխի:
Պետական թանգարանի բացում. Ամստերդամ, Նիդեռլանդներ
13 ապրիլի
Ռեյսկմուզեումը Հոլանդիայի գլխավոր պետական թանգարանն է, որը տեղակայված է հնագույն պալատում՝ նեոգոթական ոճի բուրգունդյան աշտարակներով և ռելիեֆային քանդակներով, որը կառուցվել է 1877-1885 թվականներին Պիտեր Կեյպերսի կողմից: Վերջին 10 տարիների ընթացքում թանգարանը գտնվել է վերանորոգման փուլում, իսկ հավաքածուն տեղավորված է եղել լրացուցիչ կառույցներում: Ապրիլի 13-ին տեղի կունենա գլխավոր մասնաշենքի երկար սպասված բացման արարողությունը, որտեղ հյուրերին սպասվում է ճանապարհորդություն միջնադարով: