Ապրիլը հանգստի ամիս է. զբոսաշրջիկների հոսքը սրընթաց նվազում է, թատրոններում փակվում են սեզոնները, թանգարանները պատրաստվում են ամառային ցուցահանդեսների, դեռ բավականին տաք չէ երաժշտական փառատոնների համար, բայց չափազանց շոգ է ձմեռային զվարճանքների համար: Սակայն պետք չէ հուսահատվել. հենց ապրիլին կարելի է զավթել ամենաէժան տմսերը և վայելել պրեմիերաները և բացումները (որոնք ոչ հաճախ, բայց լինում են)՝ առանց ավելորդ ամբոխի:
Գուստավ Մալերի սիմֆոնիայի բալետի պրեմիերան. Փարիզ, Ֆրանսիա
Ապրիլի 9-ից մայիսի 12-ը
Աշխարհի ամենահին թատրոններից մեկում` Փարիզի Գարնյե օպերայում, ապրիլի 9-ից կսկվի ցուցադրվել ավստրիացի հանճարեղ կոմպոզիտոր և դիրիժոր Գուստավ Մալերի Երրորդ սիմֆոնիայի բալետի ցուցադրությունները: Խորեոգրաֆ բալետմայստեր Ջոն Նոյմայերը արդեն աշխատել է ֆրանսիական` «Կամելիազարդ տիկինը» և «Սիլվիա» ներկայացումների վրա, մեծ ժողովրդավարություն է վայելում հասարակության և քննադատների շրջանում, այդ պատճառով պրիմերիայի տոմսերը վաճառվում են աչքի առաջ: Բացի հուզական և հետաքրքրաշարժ տեսարաններից, հանդիսատեսը կարող է նաև տեսնել օպերայի շքեղ դահլիճը անսահման ոսկեգույն զարդանախշերով և առաստաղին Մարկ Շագալի ստորագրությունը:
Շարունակելի…