Ապրիլը հանգստի ամիս է. զբոսաշրջիկների հոսքը սրընթաց նվազում է, թատրոններում փակվում են սեզոնները, թանգարանները պատրաստվում են ամառային ցուցահանդեսների, դեռ բավականին տաք չէ երաժշտական փառատոնների համար, բայց չափազանց շոգ է ձմեռային զվարճանքների համար: Սակայն պետք չէ հուսահատվել. հենց ապրիլին կարելի է զավթել ամենաէժան տմսերը և վայելել պրեմիերաները և բացումները (որոնք ոչ հաճախ, բայց լինում են)՝ առանց ավելորդ ամբոխի:
Միլանյան մարաթոն, Իտալիա
7 ապրիլի
Ապրիլին Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում սկսվում են առաջին գարնանային մարաթոնները: Միլանյան մարաթոնը չի համարվում խոշորագույնը, նրան հեշտությամբ կարող են անցնել Փարիզի և Բեռլինի մարաթոնները, բայց ի տարբերություն կոլեգաների, որոնք մասնակիցների գրանցումը վերջացրել են հունվարի սկզբին, Իտալիայով վազել ցանկացողների գրանցումը շարունակվում է մինչև այժմ: Մայրուղու վրա ոչ մի խոչընդոտներ չկան. ոլորաններ, լանջեր, այդ բոլորը Միլանին չեն վերաբերվում, այդ պատճառով հրաշալի տարբերակ է հենց Միլանում մասնակցել այդ մարաթոնին: