Ապրիլը հանգստի ամիս է. զբոսաշրջիկների հոսքը սրընթաց նվազում է, թատրոններում փակվում են սեզոնները, թանգարանները պատրաստվում են ամառային ցուցահանդեսների, դեռ բավականին տաք չէ երաժշտական փառատոնների համար, բայց չափազանց շոգ է ձմեռային զվարճանքների համար: Սակայն պետք չէ հուսահատվել. հենց ապրիլին կարելի է զավթել ամենաէժան տմսերը և վայելել պրեմիերաները և բացումները (որոնք ոչ հաճախ, բայց լինում են)՝ առանց ավելորդ ամբոխի:
Snowbombing փառատոն. Ավստրիա
1-6 ապրիլի
Snowbombing փառատոնը ուժի փորձություն է անգամ նրանց համար, ովքեր էներգիայի մեծ պաշար ունեն: Ցերեկը այստեղ լեռներում սահում են դահուկներով, երեկոյան հանգստանում են հիսուն լավագույն ռեստորաններից մեկում, իսկ գիշերը զվարճանում են պարահրապարակում` աշխարհի լավագույն էլեկտրոնային երաժշտության ներքո: Ոչ մի պաթոս գոյություն չունի բարձր գների և արգելքների մասին. Ինսբրուկից ոչ այնքան հեռու Մայերհոֆեն առողջարանի ժողովրդավարական միջավայրը իր մոտ է հավաքում շուրջօրյա զվարճանքի բազմահազար սիրահարների: Ձյունածածկ սարահարթների տեսարանները, բուրավետ սոճիների անտառները, գիշերային ակումբը, որը պատրաստված է ամբողջապես ձյունից, թեժ երեկոները և ամենաեվրոպական երիտասարդությունը. ահա ակտիվ հանգիստի պարզ բաղադրությունը:
Շարունակելի…