Ապրիլի 3-ին Բելգիայում կբացվի հինգ նոր թանգարան

Մոնս քաղաքը, որը ճանաչվել է Եվրոպայի 2015 թվականի մշակութային մայրաքաղաքը, իր պատվավոր կոչումը արդարացնելու համար անցկացնում է մեծ թվով զանազան միջոցառումներ։ Այդ առումով ամենահագեցած օրերից մեկը կդառնի ապրիլի  3-ը, երբ քաղաքում տեղի կունենա միանգամից հինգ նոր թանգարանային կենտրոնների բացումը։

Mons

Դրանցից մեկը կլինի Հիշատակման թանգարան՝ նվիրված համաշխարհային զինվորական պատմությանը։ Մյուսը, որը կբացվի Ուրսուլա մենաստանի նախկին վանքում, կուրախացնի արվեստի սիրահարներին։ Թանգարանի կվերածվի նաև  17-րդ դարի քաղաքային զանգակատունը, որը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում։ Եվս մեկ թանգարան նվիրված կլինի Դյուկասս Դուդու տոնին, որը անցկացվում է Միջին դարերից սկսած միայն Մոնսում։ Բացի այդ, Սպյենն գյուղում կհայտնվի հնագիտական թանգարան՝ նեոլիթյան ժամանակաշրջանի եզակի ցուցանմուշներով։

You might also like