Վահան Չինո Սարգսյանի հորինած և պատրաստած «Ապրիկոտա» կոկտեյլն արդեն համաշխարհային դասական կոկտեյլների ցանկում է՝ որպես հայկական ազգային կոկտեյլ։
Երևանում տեղի է ունեցել համաշխարհային դասական կոկտեյլների ցանկում ընդգրկված հայկական «Ապրիկոտա» կոկտեյլի շնորհանդեսը:
Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է կոկտեյլի հեղինակ, բարմեն Վահան (Չինո) Սարգսյանը, կոկտեյլ ստեղծելիս հիմնական նպատակն էր, որ պատվիրելիս վերջինի անունը բոլորին հիշեցնի Հայաստանը: Այդ իսկ պատճառով կոկտեյլի հիմնական բաղադրիչներն են հայկական աշխարհահռչակ «Արարատ» կոնյակը և ծիրանի ջեմը: Իսկ թե ինչպես է պատրաստվում կոկտեյլը, և ինչպես է ընթացել գրանցման գործընթացը, կարող եք ծանոթանալ Sputnik Արմենիայի տեսանյութում:
Աղբյուրը՝ sputnikarmenia | Տեսանյութը՝ hetq.am