Apple ընկերությունը արտոնագիր ստանալու դիմում է ներկայացրել «Systems and Methods for Processing Orders and Reservations Using an Electronic Device» անվանումով իր նոր հավելվածի համար:
Նրա օգնությամբ կարելի է ընտրել ռեստորան կամ սրճարան` կախված ձեր նախասիրություններից, սեղան ամրագրել այնտեղ և նույնիսկ կազմել ընթրիքի ճաշացանկը` հիմնվելով սպասման ժամանակի, համերի և ալերգիկ ռեակցիաների, բաղադրության, արժեքի և այլ օգտատերերի կարծիքների վրա: Ըստ մշակողների` նոր հավելվածը կհեշտացնի օգտատերերի կյանքը և ռեստորանների աշխատանքը կդարձնի ավելի արդյունավետ:
Արտոնագիրը ստանալուց հետո Apple ընկերությունը մտադիր է հավելվածի միջոցով հասանելի դարձնել նաև ամրագրումները թանգարաններում և թատրոններում: